Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։։

 

   

Հիշեցնենք` «Quit&Win» բառակապակցությունը թարգմանվում է որպես «Թող և հաղթիր»։ Հասկանալի է, որ խոսքը ծխելուց հրաժարվելու մասին է։ Արշավի պայմանները հետևյալն են. մասնակցել ցանկացողները ստաձնում են պարտավորություն առ այն, որ չեն ծխելու ամբողջ մայիս ամսվա ընթացքում Իսկ նրանց, ում կհաջողվի  դիմակայել այդ գայթակղությանը, մայիսի 31-ին, երբ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի Միջազգային օրը», սպասում է խաղարկություն, որի արդյունքում ընտրվում է մի անձ, ում ազգանունն ուղարկվում է Հելսինկի (Ֆինլանդիա), որտեղ գտնվում է արշավի կենտրոնական շտաբը։ Այնտեղ ամբողջ աշխարհից եկած անձանցից նույնպես խաղարկության միջոցով ընտրվում է մեկը, ով շահում է 10 հազ. ԱՄՆ դոլար։ Իհարկե, պարզ է, որ այդ գումարը շահելու հավանականությունը մեծ չէ, բայց ամեն դեպքում ծխողներին առաջարկվում է ծխելը թողնել ավելի հետաքրքիր, ոչ սովորական, արտառոց ձևով։ 2008 թ., ինչ-ինչ պայմաններից ելնելով, միջազգային «Quit&Win» արշավը տեղի չունեցավ, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը, որոնք և եղել էին 2004 և 2006 թ.թ. «Quit&Win» ազգային արշավի կազմակերպիչները, որոշեցին, այնուամենայնիվ, նշել 2008 թ. մայիսի 31-ը` հիմնվելով այդ հետաքրքիր արշավի նախորդ արդյունքների տվյալների վրա։

 

Մենք զանգահարեցինք բոլոր նրանց, ում հաջողվեց հրաժարվել ծխելուց 2004 ու 2006 թ.թ. և չծխել մինչ օրս։ Հավաքվեց 41 մասնակից։ Նրանց գումարվեցին ծխախոտից հրաժարված լճաշենցիներ, և մայիսի 31-ին բոլորը հրավիրվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճ` մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը։ Ըստ մշակված ծրագրի` բոլոր հրավիրվածները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին, որից հետո «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը և բուլղարական «Սոֆարմա» ԴԸ հայաստանյան ներկայացուցչությունը անցկացրին խաղարկություն։ Ծխախոտից հրաժարվողներից մեկը շահեց DVD-փլեյեր, իսկ բոլոր մնացյալ ներկաներին ընծայեցին վերնաշապիկներ «Tabex» հակածխախոտային դեղի անվանումով։ Շահումը, վերնաշապիկները և միջոցառումը կազմակերպելու աջակցությունը իր վրա էր վերցրել բուլղարական «Սոֆարմա» ԴԸ հայաստանյան ներկայացուցչությունը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցչության ղեկավար Միքայել Շատվորյանին։

Հեղինակ. Դավիթ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր...

Դեղամիջոցներ
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո»...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները....

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները...

Թեստեր Ես
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Երկաթ
Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին...

Վիտամիններ և միներալներ
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ